Աղքատ -Բա Հայաստանո՞ւմ երբ է տնտեսական աճ լինելու, ախր հոգնեցինք էսպես ապրելուց։ Հարուստ - Աճն ինչի՞դ է պետք, թող իրենք աճեցնեն, մենք վերջում կօգտվենք։
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...